«Փաշինյանի կողքը մնացել է ՔՊ-ի նեղ շրջանակ». Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց գործողությունների ժամանակացույցը (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձին կից գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։
Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա»: