Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցել գերիների փոխանակման շուրջ
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցել գերիների փոխանակման շուրջ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ Ադրբեջանին վերադարձվել են 12 գերիներ, Հայաստանին՝ 44:
«Երկու շաբաթ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ. Մ. Մուրադովը ինտենսիվ բանակցություններ է վարել հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ գերիների փոխանակման շուրջ` «բոլորը բոլորի համար» սկզբունքով: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ ադրբեջանական կողմին հանձնել է 12 մարդ, իսկ հայկական կողմին՝ 44 մարդ»,- հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: