Փաշինյանը հարգանքը կորցրել է անգամ իր յուրայինների շրջանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեև դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում։
Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել և զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի՝ սենյակ մտնելիս բոլորը ոտքի կանգնեն։
Ի դեպ, դա արարողակարգի մաս լինելուց բացի տարրական հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։
Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անգամ զգուշացումից հետո ոտքի չի կանգնել, ուշագրավ է, որ Մարուքյանը՝ ինքը, և իր մասը դուրս են մնացել պաշտոնական լրահոսից, եւ վարչապետի կայքում նիստի մասին տեսանյութում երևում է միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով չուզենալով՝ ոտքի է կանգնում։
Իսկ ինչ վերաբերում է նիստի բովանդակային հատվածին, մեզ ասացին, որ Փաշինյանը հատկապես ծանրացել է օրերս ասպարեզ նետված քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: