Իմ Շուշին չի ընկել, հանձնել են. երանի մեռնեի չլսեի Շուշիից եկող մուղամը. շուշեցի Մարջիկ տատը` Ստեփանակերտում բրնձի ու շաքարավազի հերթում. Mediaport
Mediaport-ի՝ Ստեփանակերտում գտնվող թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են պատերազմից հետո Արցախ վերադարձած մարդիկ հերթում սպասում 2 կգ բրիձի ու շաքարավազի իրենց չափաբաժնին: Երբեմնի ծաղկուն, մաքուր ու կյանքով լի քաղաքում ամենուր տխրություն է, սուգ, կորսված հույսեր ու անորոշություն:
Արցախցիների մեծ մասը խուսափում էր տեսախցիկից ու խնդրում՝ չնկարել իրենց «բա գլխիկոր, անտուն ու անհայրենիք մարդը կամերայի առաջ երևալու երես կունենա՞»,-ասաց տիկին Ռուզանն՝ արցունքները սրբելով աչքերից:
72-ամյա Մարջիկ տատն էլ, լացը կոկորդում խեղդելով, անիծում էր պատերազմ հնարողին ու երկիրը ծախողներին: «Իմ Շուշին չի ընկել, հանձնել են, երանի մեռնեի չլսեի Շուշիից եկող մուղամը.. մեզ համար բարեկեցիկ, ապահով ու անվտանգ ապրում էինք, էս ինչ աղետ բերեցին մեր գլխին, [վիրվավորանքներ ու անեծքներ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի ու Արայիկ Հարությունյանի հասցեին]:
90-ականների հերթերից ոչ մի բանով չտարբերվող հերթերում սպասող արցախցիները պատմում են, որ ամենասուրն այս պահին կացարանի խնդիրն է: Բնակեցման ենթակա տները քիչ են, եղածների վարձն էլ հասնում է մինչև 180-200.000 դրամի, որը վճարելու միջոցներ չկան:
Ձմռանն ընդառաջ ամենաառաջնայինը կոմունալ վարձավճարների խնդիրն է, որն, ըստ արցախցիների, պետությունը սկզբում խոստացել էր ամբողջությամբ փոխհատուցել, այնուհետ սահմանափակումներ են մտցրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: