Այլևս չեն հրապարակվի Փաշինյանի պաշտոնական ելույթները. խմբագիրները ֆլեշմոբ են սկսել. Newspress.am-ը ևս միանում է ֆլեշմոբին
Խմբագիրները ֆլեշմոբ են սկսել. այլևս չեն հրապարակի դավաճան վարչապետի պաշտոնական ելույթները Armday.am-ի խմբագիր Տաթև Այվազյանը Facebook-ում գրել է.
«Այսօրվանից Armday.am լրտատվականը հրաժարվում է լուսաբանել վարչապետի ելույթները և պաշտոնական նյութերը: Մենք հրաժարվում ենք դավաճանին լուսաբանել և այդ կերպ պահանջելու ենք հրաժարականը:
Armday.am - ում այս պահից որևէ նյութ այլևս չի հրապարակվի այս ամուլ կառավարության և դավաճան վարչապետի պաշտոնական ելույթներից: Մենք դավաճան ղեկավար չպիտի ունեանք ` #նիկոլհեռացիր»:
Meganews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը հայտնել է, որ իրենց լրատվամիջոցը ևս միանում է ֆլեշմոբին:
Ֆլեշմոբին է միանում նաև Newspress.am-ի հիմնադիր֊տնօրեն և խմբագիր` Արիանա Հովսեփյանը։