Եթե Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կհոշոտի. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Այս թեմայով
- Դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
- Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
- Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկո՞ն է կրում
- 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց. «Ժողովուրդ»
1988-ին մեր ժողովուրդն այս հրապարկում հավաքվեց և երդվեց, որ կկառուցի ուժեղ, արդար հասարակություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբայրներին խոստանալով անվտանգություն և վերամիավորում Հայաստանի հետ: Եվ այդ խնդիրների զգալի մասը կատարվեց:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք կառուցեցինք անկախ պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի և Արցախի բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում: Մենք Սփյուռքի հետ միասին անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում: Հիմա՝ 30 տարի անց, հավաքվել ենք այս հրապարակում՝ վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով և այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած, բայց հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները՝ մտնելով Հայաստան, և ոչ մի դիմադրությոն չստանալով մեր պետական մարմիններից: Սա է վիճակը, հարմարվե՞նք այդ վիճակին»,-հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: