Մեր մեքենաները գիշեր ու զօր օժանդակություն են հասցնում զինվորին. հերթական ուղեբեռը շարժվեց դեպի սահման. Արմեն Բայրամյան. VIDEO
Առաջնագծի ամրեցման և զինծառայողների բարօրության ապահովմանը միտված հերթական ուղեբեռը շարժվեց դեպի սահման։
Newspress.am-ն արդեն անդրադարձել է, որ լեգենդար զորահրամատար՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), Արցախյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Արմեն Բայրամյանի, Տեր Թովմա Խաչատրյանի համանախագահությամբ և նվիրյալների հետ միասին, ուժ ու եռանդ չեն խնայում` հանգանակություն կազմակերպելու և այդ գումարով անհրաժեշտ ամեն ինչ ուղարկելու առաջնագիծ։
Պատերազմի օրերին սկսած գործը, նրանք շարունակում են նաև այսօր։
Հարկ է նկատել նաև, որ Արմեն Բայրամյանը, ով Արցախյան ազատամարտում զրկվել է զույգ ոտքից, օրերս ավտովրաերթի է ենթարկվել, ու թեև նրա ինքնազգացողությունը այնքան էլ լավ չէ, սակայն նույնիսկ այդ վիճակում ոչ մի րոպե չի հետաձգում օգնությունը սահման հասցնելու գործը։
Հայրենյաց պաշտպանի աջակցության ծրագիրը շարունական է։
Մանրամասները տեսանյութում