Ճի՞շտ է, որ հայրդ սիրում էր կրկնել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում». Էլիբեգովան՝ պատգամավորին
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեխակ Մեխակյանի տղան, «Իմ Քայլի» պատգամավոր, ստատուս ա գրում, որ մանդատը վայր ա դնում։ Շատերը գրում են, որ ուշացած, բայց, այնուամենայնիվ, գովելի քայլ է, քանի որ իր թիմը հանձնել է այն տարածքները, որոնք իր հայրն էր ազատագրել Արցախյան ազատամարտի ժամանակ։ Իսկ հետո լուր տարածվեց, որ մանդատը վայր ա դնում, որ գնա փոխմարզպետ...
Հիմա իրան հարց ունեմ՝ ճիշտ ա՞, որ հայրդ սիրում էր կրկնել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում»: