«Գալոչկա» դնելու և նկարվելու համար զոհվածների ընտանիքներին մի այցելեք. գոնե հարգեք նրանց վիշտը
Երեկ՝ դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ ու կից գրել, որ այցելել է զոհված կամավորական, հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին:
Ամեն ինչ նորմալ ու տեղին կլիներ, եթե տիկնոջ մոտ ամեն ինչ այդքան շինծու և ցինիկ չլիներ: Ընտանիքը խոր վշտի մեջ է, տան տղայի մահից հետո ծնվել է նրա առաջնեկը, ում Վրեժը երազել, բայց այդպես էլ չի հասցրել տեսնել.... իսկ տիկին Աննան գնացել է նկարվելու: Անգամ նրա գրկախառնությունը անկղեծ չէ՝ միայն նկարվելու համար...
Բայց դա առ ոչինչ է այն վերաբերմունքի մոտ, որին Աննան արժանացրեց հերոսի ընտանիքին: Զոհվածի մայրն աղիողորմ արտասվում է, այնպես, որ նույնիսկ նրան նայելիս սիտդ կտոր-կտոր է լինում, իսկ Աննան ոչ միայն հեռախոսի մեջ է, այլև հայացքի մեջ վշտի նշյուլ չկա:
Մարդ ընդամենը պետք է տարրական կուլտուրա ունենա և հարգի դիմացինին ու նրա վիշտը, որպեսզի նրա հետ շփվելիս, հատկապես եթե իսկապես եկել է կիսելու այդ վիշտը, չդնի հեռախոսը կողքին ու սպասի զանգերի կամ sms-ների, և առավելևս, արցունքների մեջ խեղդվող մոր կողքին այդքան անտարբեր ու ոչինչ չասող հայացքով չնստի:
Երկար պատմություն չենք փորձի ձոնել նրան, պարզապես պետք է արձանագրել, էր տիկինը այցելեց հերոսի ընտանիքին ընդամենը «գալոչկա» դնելու համար, ու թերևս նաև, իր ընտանիքի վրա դրոշմված դավաճանի պիտակը մեղմելու համար:
Մի կողմ թողնենք հեռախոսը. եթե ենթադրենք նույնիսկ, որ Աննան դրա մեջ նայում էր հենց այդ կամ մեկ այլ զինվորի նկար, ապա ոչ մի կերպ չի արդարացվում նրա հայացքի անտարբերությունը, նրա կեղծ գրկախառնությունը, նկարվելու և «գալոչկա» դնելու համար կատարած այցը:
Մի արեք, պարզապես մի արեք.... սիրուն չի, հարգեք զոհվածներին ու նրանց ընտանիքի վիշտը: