Ովքեր Արցախում պաշտոններ կստանան․ «Ժողովուրդ»

Այս թեմայով
- Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
- Արայիկ Հարությունյանի ձեռքում պահվող լուսանկարի հերոսը Գևորգն է, որ անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների
- Արայիկ Հարությունյանն ինչ առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից. «Հրապարակ»
- Մեղավորների փնտրտուք՝ «պինգ-պոնգ». «Փաստ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռևս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը եւ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից եւ Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:
Այսինքն՝ Հարությունյանը մինչեւ նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:
Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի և Արցախի իրավիճակներում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման եւ միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Այսինքն՝ Հարությունյանը կոնկրետ իշխանություն պահելու խնդիր իր առջեւ չի դրել, «բաժանում է» իշխանությունը, որպեսզի միասնական Արցախ կառուցի։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է սեւ-սպիտակներ, իմ ու քո-ի բաժանումը, պառակտումը Արցախում թույլ չտալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։