«Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա (ֆոտո)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեքենաների վրա «Դավաճան» գրությամբ թղթեր են փակցրել: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը:
«Այս սև BMW X5-ը իմքայլական Կարեն Սարուխանյանի ավտոմեքենան է, որի վրա փակցված է «Դավաճան» գրությունը: Բայց սա միակ իմքայլականի մեքենան չէ, որ արժանացել է այս «պատվին», այլ մեքենաներ ևս կան նման գրությամբ»:
Նշենք, որ «ԴԱՎԱՃԱՆ» գրությամբ պաստառներ են փակցվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Ռուստամ Բաքոյանի, Կարեն Սարուխանյանի և այլ պատգամավորների ավտոմեքենաների վրա։