Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Քաղաքականություն

ԱԱԾ-ն զբաղվեր «Բայրաքթարներ»-ի մասին ինֆորմացիա հավաքելով, ուղարկում էին սատանա բռնելու․ Վանեցյան

Այսօր անհետ կորած զինվորների հարցն ամենակարևոր խնդիրն է։ Ցավոք սրտի, ընդդիմության հնարավորությունները շատ սահմանափակ են։ Այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով անեհտ կորած զինվորներից մեկի հարազատի հարցին, թե ի՞նչ եքն անում անհետ կորածների հարցով։

«Ուզում ենք բացատրել այս իշխանություններին, որ իշխանության համար պայքարելու փոխարեն առաջնահերթ պետք է զբաղվել անհետ կորածների ճակատագրով։ Պաշտոնի գալը, գնալը...այդ ամեն ինչը զրո է մի զինվորի գտնելու համեմատ»,-ասաց Վանեցյանը։

Նա հիշեցրեց՝ ինքը երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, ունի շատ մեծ կապեր, բայց երբ զանգ տա մի ընկերոջը, կառավարության շենքում նստած մարդը վեր կկենա ու կասի. «Վանեցյան Արթուրը գնացել է, ըսենց բան է արել, սրա շպիոնն է։ Հիմա ես ասում եմ, թող ասեն, քաղաքական տարաձայնությունները մի կողմ ենք դնում, այս կարևոր հարցով աշխատենք միասին։ Նա մեզ չի լսում, առավոտից երեկո ասում է՝ դավաճան եք։ Խոնարհվում եմ, ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին։ Ինձ եթե ասեն, գնա, այս հարցերով զբաղվի, որևէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցի։ Նորից եմ ասում, մենք այս դերում որևէ լիազորություն չունենք։ Ասում ենք, այս անկարող մարդկանց ուղարկենք, թող գան կարող մարդիկ»։

Անդրադառնալով վերջին հանրահավաքում իր հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ հարցին, թե Իջևանի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է արյան գետեր տեսնել, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ Փաշինյանն աչքի է ընկնում ապօրինի հանձնարարականներ տալով, օրինակ կառավարության նիստում ԱԱԾ պետին կարող է հանձնարարել գազալցկայաններում ՀԴՄ կտրոնի տրամադրումը ստուգել։

«Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվի ազգային անվտանգության սպառնալիքներով, որոնք մեզ բերեցին ու հասցրեցին այս արհավիրքին, գոնե ինֆորմացիա ստանային, որ «Բայրաքթարներ»-ն արդեն սկսել են կիրառել, և ի՞նչ է պետք անել, որ դրանց դեմն առնենք, դրա փոխարեն հանձնարարում է գնալ սատանա բռնել։ Հետո էլ իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ՝ ի՞նչ եղավ, սատանաներին բռնեցի՞ք։ Այսինքն, նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը, պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդել է։ Ինչո՞ւ չեն կարողանում զբաղվել անհետ կորածների հարցով, որովհետև չկա պետական համակարգ, մարդիկ չգիտեն՝ ո՞նց զբաղվեն, ո՞նց գտնեն նրանց»,-ասաց Վանեցյանը։