Տղերք ջան, ես ձեզնից մեկն եմ, հայրենիքը վտանգված է, խնդրում եմ, տղե՛րք, դուրս եկեք, մի տրվեք մանիպուլիացիաներին․ Վանեցյանը՝ ուժայիններին ու իրավապահներին․ VIDEO
Կառավարության դիմաց, որտեղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հացադուլ է անում, նրան է այցելել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ կոչով դիմել իրավապահ համակարգի և ուժային կառույցների աշխատակիցներին։
«Տղերք ջան, ես ձեզնից մեկն եմ, գիտեք՝ հակապետական քայլ չեք անում։ Գիտեմ, որ ընտանիք պահելու խնդիր ունենք, բայց խնդրում եմ, սթափվեք։ Հայրենիքը վտանգված է, խնդրում եմ տղե՛րք, դուրս եկեք, մի տրվեք մանիպուլիացիաներին»,- ասաց Վանեցյանը։