Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն AmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հարցին, թե նախարարությունում կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ևս ազատման դիմում են գրել, Ալթունյանը նշեց, որ այդպիսի տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվեցին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանը։