ԱՄՆ-ում եկեղեցիներից մեկում անհայտ անձը հարձակվել և մի քանի մարդ է դանակահարել
Մի քանի մարդ դանակահարվել է Կալիֆոռնիայի Սան Խոսե նահանգի բապտիստական եկեղեցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ լուրը հայտնել է տեղի ոստիկանությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ կան դանակից ստացած վերքերով մի քանի մարդ, նրանց մի մասն ունեն կյանքին սպառնացող վնասվածքներ»,- Twitter- ում հայտնել է Սան Խոսեի ոստիկանությունը:
Ավելի ուշ քաղաքի քաղաքապետ Սեմ Լիկկարդոն ասել է, որ երկու հոգի մահացել են դանակահարությունից ստացված վերքերից, Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է: