«Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել ԼՂ-ի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում»․ ՌԴ ՊՆ
«Խաղաղապահ խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար ուղիղ կապի ուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ Գործողության սկսվելուց ի վեր ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները կատարել են 95 չվերթ, 22-ը՝ վերջին օրվա ընթացքում:
Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել էր, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։
Նա նշել էր, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։
Կոնաշենկովը հստակեցրել էր, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ՝, ինչպես նաև նշել է, որ որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: