Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը. Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: