Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի օդային հարվածներ են հասցրել Իդլիբի նահանգի նահանգի հյուսիսային հատվածների վրա: Այդ մասին գրում է լիբանյան almasdarnews.com-ը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորել են Թուրքիայի կողմից աջակցվող զինյալ խմբավորման դիրքերը Սալքինի արվարձանում գտնվող լեռնաշղթայի մոտակայքում:
Աղբյուրները հավելում են, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջերս մեծացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի և Հալեպի նահանգների վրա: Հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։