Երջանի՛կ լինեք. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորապսակիներին. Ֆոտոշարք
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորապսակիներին։
«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...
Երջանի՛կ լինեք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, ռմբակոծությունից հետո, առաջին հարսանիքը եղավ: