Ուրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի
Ուրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը:
«Առաջիկա օրերին ևս մի խումբ պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և տարածաշրջանի այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Բաքվին օգնելու համար: Անկարան կտրականապես հերքում է դա:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտնեց, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, և խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: