Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` ֆեյսբուքյան իր էջում։
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը։