ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ քննարկվել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել Արցախի նախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը:
Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։