Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ. ՀՀ դատախազություն

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված կերպով մարդկային եւ գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ եւ Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում դրա առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու եւ օգտագործելու վերաբերյալ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել եւ անցկացվել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ձեռք է բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադար հաստատելու համաձայնություն:

Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1997թ. դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձեւով ընդունված կոնվենցիայի, «Ահաբեկչության արգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրի նորմերը, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, չկատարելով հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող՝ նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների, որոնք իրականացրել են միջազգային ահաբեկչություն:

Մասնավորապես, օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման եւ այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ վերջիններս շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ եւ հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն եւ վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հարկադրել են վարձկաններին հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:

Մասնավորապես՝ վարձկանները 10.10.2020թ.-ի ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, որից հետո դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: 11.10.2020թ.-ին պարբերաբար ականանետային-հրթիռահրետանային հարվածներ են հասցվել ԱՀ Ստեփանակերտ, Մարտունի եւ Շուշի քաղաքներին, ինչպես նաեւ տարբեր խոշոր գյուղական համայնքներին: Նույն օրը Հադրութ քաղաք ներթափանցած դիվերսիոն-հետախուզական վարձակնների կողմից հրկիզվել են տներ, դաժանաբար սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ նաեւ մայրն ու վերջինիս հաշմանդամություն ունեցող որդին, ինչպես նաեւ սպանվել են ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա են միջազգային ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ներկայումս գործադրվում է միջազգային իրավական ակտերով սահմանված՝ համապատասխան պետությունների հետ համագործակցության եւ փոխադարձ իրավական օգնության ողջ գործիքակազմը՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ: