«Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Վազող տողեր

«Դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ»․ Վիտալի Բալասանյան

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»:

Այնուհետ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղադրեց մի նյութ՝ «Ո՞վ է Ստեփանակերտում զինվորներին նահանջի տարել, թե «Նիկոլն հողերը ծախել է» վերնագրով և գեներալ Վիտալի Բալասանյանի նկարով, որտեղ գրել էր, թե «Ըստ Ստեփանակարտում տարածված լուրերի` առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողներ, թե նահանջեք «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից»։

Ավելորդ չէ նշելը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մենք կապ հաստատեցինք Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով։

Բալասանյանը, դժվարությամբ համաձայնեց խոսել՝ ասելով, թե ժամանակ չունի, սակայն մեր պնդումից հետո արձագանքեց․

«Երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախում կան հող ծախողներ, դավադիր պատերազմ հրահրողներ ու հետո որևէ փաստ, որևէ ապացույց չբերեց, հենց այսօրվա համա՞ր էր հող նախապատրաստում։ Մենք մեր տղերքի արյան գնով, մեր ճերմակած մազերով՝ թուրքին սատկացնում ենք, կին-տղամարդ զինվոր են հիմա Արցախում, ջարդում ենք մեր օջախը մտած թուրքին, ու իրանց օֆիսներում նստած մարդիկ դավաճաննե՞ր են ման գալիս։

Բարոյակա՞ն է, որ ես հիմա իմ երկիրը փրկելու, իմ հողից տարիներ շարունակ թշնամու մոտ գտնվող հատվածները հետ բերելու փոխարեն գնամ դիրքեր ու սկսեմ հարցուփորձ անել, թե այդ դավաճանն ով է։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են հիմա քարոզում։

Պատերազմին հատկապես Արցախում մարդիկ տվել են ու շարունակում են տալ ինչ կարող են՝ կյանքը, առողջությունը, բարեկեցությունը, ապագան, ամեն ինչ փաթեթավորում են ճամպրուկի մեջ ու նետում պատերազմի դաշտ։ Հերոս մարդիկ են, հերոս տղերք, նրանց մեջ դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է հիմա առաջացել նման խնդիր, երբ արդեն այս ամենը ավարտվելու հնարավորություն կա։

Չեմ կարծում որևէ բանական ու բարոյական մարդու, որ էն էլ այս փուլում հերոսների մեջ կփնտրի դավաճանների։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է։ Մեր ազգի մեջ կլինեն դավաճաններ, ու պատերազմի ավարտից անմիջապես հետո կանցնենք էդ դավաճանների հարցերը լուծելուն։ Մեզ հիմա ոչ միայն հարվածում են դիմացից, այլև, ինչպես երևում է՝ թիկունքից, ամենաբարձր մակարդակով։

Ինչպես բոլոր պատերազմները, սա ևս ավարտվելու է, ու այսօր արդեն սկսել են մեղքերը բարդելու պրոցես։ Հարցեր են կուտակվել Արցախում ու Հայաստանում ու Սփյուռքում ապրող բոլորի մոտ։ Ու դրանց չպատասխանելու, շեղելու համար հնչեղ անուններով ուզում են պլստալ։

Քիչ հերոսների են հեղինակազրկել, հայ ժողովուրդը պետք է հերոս չունենա՞, բոլորը պետք է լինեն քրգործերի տակ ու բանտո՞ւմ։ Հայրենիքի նոր հերոսներն արդեն վախենում եմ մտածել, թե ովքեր են։ Հասկանո՞ւմ եք, որ մեզ ուզում են կոտրել։ Չի ստացվելու, պատասխան են տալու։ Եթե էս կռվում ինձ հետ մի բան լինի, իմ փոխարեն պատասխան թող պահանջեն իմ զինակիցները, իմ ժողովուրդը, եթե ես, Աստծո կամոք, մնամ ողջ, էդ պատասխանները ես եմ պահանջելու»։

7or.am