Պուտինի հետ չի քննարկվել Մոսկվայի ռազմական միջամտության հնարավորությունը. Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել, Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակցությունների օրակարգում նման հարց չկար: Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել արցախյան հակամարտությունում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը: Նաև, դեռևս կարիք չունենք օգտագործել 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը», - նշել է Փաշինյանը։