Թշնամին չի ուզում մեզ հաղթել, ուզում է մեզ ոչնչացնել. մենք պետք է կռվենք. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ և դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած զանազան միջազգային հարթակներում բազմաթիվ հավաստիցումներին, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում և տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավուքներով և պարտականություններով: Դրված է հայ ժողովուրդի գոյության հարցը, և մենք չունենք ընտրություն, պետք է կռվենք:
«Ադրբեջանը ուզում է Արցախը առանց արցախահայության: Մենք պետք է կռվենք հրով, սրով, հնարավոր կան անհնար ձևերով: Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որ հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյության իրավունքը և գոյությունը այնպես, ինչպես արել է հազարամյակներ շարունակ»,-ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե երբևէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, հայ ազգը՝ որպես առանձին և անկախ էթնիկ միավոր, լինելու է այդ մայրամուտը դիմավորողներից մեկը: