Իտալական «Ինտերը» հայտնել է Արթուրո Վիդալի տեղափոխության մասին
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը վերադառնում է Իտալիա։ Իտալական «Ինտերը» 33-ամյա չիլիացու տեղափոխման մասին արդեն իսկ հայտարարություն է տարածել։
Դեռևս հայտնի չէ պայմանագրի կնքման մանրամասների մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իտալական ակումբը Վիդալի համար կվճարի 1 միլիոն եվրո։
Նա միլանյան թիմում տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո աշխատավարձ։