Շատ հուզական էր. ԱԳ նախարարը` Ալիևի հայտարարության մասին (տեսանյութ)
Առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ կատարել ենք այս ամբողջ շրջանում:
«Այդ ամենը մենք ասում ենք բացաձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները։ Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,- ասաց Զ.Մնացականյանը։
Մնացականյան որևէ կերպ չմեկնաբանեց հայտարարությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները:
«Շատ հուզական էր` այդ առումով կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Մանրամասները` տեսանյութում.