Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր աղմկահարույց գրառման մասին. News.am
Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց NEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը:
Մեր լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: