«Միլանն» ու «Լիոնը» կարող են իրականացնել Մեմֆիս Դեպայ-Լուկաս Պակետա փոխանակում
Իտալական «Միլանն» ու ֆրանսիական «Լիոնը» կարող են իրականացնել Մեմֆիս Դեպայ- Լուկաս Պակետա փոխանակում։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Լրագրողը նշում է, որ Պակետան կարող է մաս դառնալ Մեմֆիս Դեպայի տրանսֆերին։ Հոլանդացի հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։
Ընդգծենք, որ իսպանական սպորտային պարբերականներն իրենց հերթին նշում են, որ Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։