Մադրիդի «Ռեալի» ևս մեկ հարձակվող կհեռանա ակումբից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։ Աղբյուրը նշում է, որ Յովիչը չի մտնում Զիդանի պլաններում և ֆուտբոլիստն անձամբ է դիմել ֆրանսիացուն, որպեսզի իրեն բաց թողնեն։
Նշվում է, որ արքայական ակումբը չի պատրաստվում վաճառել Յովիչին, այլ միայն կարող է նրան զիջել վարձավճարով։
Յովիչի ծառայույթուններով հետաքրքրված էր իտալական «Միլան»։