ԱՄՆ-ում անտուն մարդը փորձել է սպանել ռեփեր Էմինեմին
ԱՄՆ-ում թափառական մարդը փորձել է սպանել աշխարհահռչակ ռեփեր Էմինեմին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլ ամսին, սակայն հանրությանը դեպքի մասին հայտնի դարձավ միայն հիմա։
Այդ մասին մանրամասներ է հայտնել ոստիկանության աշխատակիցը։ Նա նշել է, որ Էմինեմը քնից զարթնել է և իր դիմաց տեսել մի անծանոթ մարդու։ Ռեփերի այն հարցին, թե ի՞նչ է անում իր տանն այդ անծանոթ տղամարդը, թափառականը պատասխանել է, որ ինքը պատրաստվում է սպանել Էմինեմին։
Էմինեմին հաջողվել է փախչել տանից։ Տղամարդը ձերբակալվել է։ Նրան սպառնում է20 տարվա ազատազրկում։