ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 6 մարդ է մահացել
Անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում արդեն իսկ մահացել է 6 մարդ։
Այս մասին տեղեկացնում է NBC-ը։ Նշվում է, որ Վաշինգտոնում հրդեհի զոհ է դարձել 1 երեխա։ Օրեգոնում մահացել են տատն ու թոռը։ Կալիֆոռնիայում մահացել է 3 մարդ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ երկրում այս պահին գործում է 96 մեծ հրդեհ։