ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6,3 միլիոնի
ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թվերը հասավ 6 միլիոն 301 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 24 հազար նոր դեպք։ Պանդեմիայի բռնկման պահից ի վեր ԱՄՆ-ում մահացել է 189 հազար մարդ։
Բուժվածների թիվը կազմում է 2 միլիոն 333 հազարի։ Ընդգծենք, որ ԱՄՆ-ն կորոնավարակակիրների ու մահացածների թվով աշխարհում շարունակում է մնալ առաջատարը։