Պաշտոնական․ Խամես Ռոդրիգեսը՝ «Էվերթոնի» ֆուտբոլիստ
«Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»։ Այս մասին տեղեկացնում են երկու ակումբների պաշտոնական կայքէջերը։
Նշվում է, որ կոլումբիացին կկնքի 2 տարվա պայմանագիր և հետագայում այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն անձամբ ցանկանում էր հեռանալ արքայական ակումբից, քանի որ թիմում խաղաժամանակ չէր ստանում և չէր մտնում Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ։