«Ինտերը» չի վաճառի Լաուտարո Մարտինեսին․ «Բարսելոնան» կփորձի գնել Մեմֆիս Դեպային
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները նորից սկսել են աշխատել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ, որ ֆուտբոլիստի գործակալը նորից ժամանել է Իտալիա, որպեսզի քննարկվի ֆուտբոլիստի ապագայի հարցը։
Իտալական ակումբը չի ցանկանում վաճառել Լաուտարոյին, ուստի իսպանական գրանդը հիմա էլ փորձում է գնել Մեմֆիս Դեպային։ Իտալական ակումբի ղեկավարները վերջերս նշեցին, որ Լաուտարոն այս տրանսֆերային պատուհանին վաճառքի չի հանվի։