«ՊՍԺ»-ում Մեսսիից ու Ռոնալդուից հետո աշխարհի լավագույն 2 խաղացողներն են․ Լեոնարդո
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի ու Կիլիան Մբապեի մասին։ Այս մասին տեղեկնում ենք Goal.com-ից։ Նա մասնավորապես նշել է․
«Մենք ցանկանում ենք մեր ճանապարհը շարունակել նրանց հետ։ Փարիզյան ակումբը պետք է շարունակի նրանց հետ։ Ունենալ մեկ թիմում երկու նմանատիպ ֆուտբոլիստներ դա հոյակապ է։ Մեսսին և Ռոնալդուն իրենց թիմերում միակն էին։ Մենք ունենք մեր թիմում աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին՝ Մեսսիից և Ռոնալդուից հետո»։