Ավստրալիայում հայրն ու դուստրը համբուրվել են ուղիղ եթերում
Ավստրալիայում հայրն ու դուստրը շոկի են ենթարկել առավոտյան շոուի հաղորդավարներին։ Նրանք հանուն գումարի համբուրվել են ուղիղ եթերում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Ընկեր, թե հայր» հաղորդման շրջանակներում հաղորդավարները պետք է գուշակեն, թե իրենց հյուրերը ի՞նչ կապ ունեն միմյանց հետ․ համարվում են հայր ու դուստր, թե զույգեր։ Եթե հյուրերը կարողանում են խաբել հաղորդավարներին, ապա ստանում են նվեր։
Հաղորդման հերթական հյուրերը կարողացել են խաբել հաղորդավարներին։ Նրանք համբուրվել են ուղիղ եթերում։ Հետո է միայն պարզ դարձել, որ մասնակիցները հայր ու դուստր են։