«Մանչեսթեր Սիթին» չի կարողանում համաձայնության գալ Կուլիբալիի տրանսֆերի հարցով
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» չի կարողանում համաձայնության հասնել Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կուլիբալիի գործակալը նշել է, որ անգլիական ակումբը պետք է ավելացնի սենեգալցու համար վճարվող գումարի չափը։
Իտալական ակումբը ցանկանում է 70 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Սիթին» այդ գումարը համարում է չափից շատ։