«Չելսին» ցանկանում է գնել Յան Օբլակին
Լոնդոնի «Չելսին» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին։ Այս մասին հայտնում է իտալացի հեղինակավոր սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Ակումբը արդեն իսկ սկսել է բանակցությունները 27-ամյա դարպասապահի գործակալի հետ։
Ընդգծենք, որ ակումբում դժգոհ են Կեպա Արիսաբալագայի ելույթներից, ով այս ամռանը կարող է նորից վերադառնալ Իսպանիա։