Շնաձկան հարձակման հետևաքնով ԱՄՆ-ում կին է մահացել
ԱՄՆ-ում Մենի ափերին շնաձուկը հարձակվել է կնոջ վրա, ինչի արդյունքում նա մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից։
Հարձակումից հետո կնոջը տարել են ափի մոտ, սակայն մինչև բժիշկների ժամանելը կինը մահացել է։ Նշվում է, որ տարածքում նմանատիպ դեպքը եզակի է։ Ընդգծենք, որ վերջին ամիսներին աշխարհի մի շարք տարբեր լողափերում զգալի շատացել են շնաձկերի հարձակման դեպքերը։
Ոմանք այդ ամենը պայմանավորում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շնաձկերի ջրային աշխարհագրության ընդլայնման հետ։