Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ. Դիմորդներն ակցիային զինվորական համազգեստով են
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց են եւ շարունակում են բողոքի ակցիան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմորդներից մի քանիսն ակցիային եկել են զինվորական համազգեստով:
«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը: