Ջանլուիջջի Դոննարուման իր գործակալին հայտնել է, որ ցանկանում է մնալ «Միլանում»
Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման իր գործակալ Մինո Ռայոլային հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում և երկարաձգել պայմանագիրը։
Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից։ Դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Նշվում է, որ առաջիկա շաբաթներին երկու կողմերը կկնքեն նոր պայմանագիր։