Նիգերիայում զինյալները մահապատժի են ենթարկել հումանիտար կազմակերպության 5 աշխատակցի
Նիգերիայում զինյալները մահապատժի են ենթարկել հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպության 5 աշխատակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
France 24 հեռուստաընկերությունը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Արևմտյան Աֆրիկայի նահանգի հետ կապ ունեցող զինյալները տեսանյութ են տեղադրել, որում երևում է, թե նրանք ինչպե՞ս են մահապատժի ենթարկում Նիգերիայում մարդասիրական կազմակերպությունների 5 անդամներին։
Ընդգծենք, որ միջազգային մի շարք կառույցներ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել։