Թմրադեղերի գերդոզավորման պատճառով հոսպիտալացվել է Թոնի Բրեքսթոնի քույրը
Երգչուհի Թոնի Բրեքսթոնի քույրը հոսպիտալացվել է Լոս-Անջելեսում այն բանից հետո, երբ իրեն գտել են հյուրանոցի իր համարում առանց գիտակցության։
Այս մասին տեղեկանում ենք The Blast-ից։43-ամյա աստղին գտել է իր ընկերը։ Կինը թմրադեղերի գերդոզավորում է ստացել։ Նրա վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։
Աստղի մտերիմները նշում են, որ այդ օրը նա ունեցել է շատ բարդ ու էմոցիոնալ օր։