Ավիավթար է գրանցվել Թուրքիայում․ կան զոհեր
Թուրքիայի արևելքում հետախուզական ինքնաթիռը կորցրել է կառավարումն ու բախվել լեռանը, ինչի հետևանքով մահացել է անվտանգության 7 աշխատակից։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Մահացածներից 2-ը օդաչուներն են։ Ինքնաթիռը բախվել է Արտոսի լեռներին՝ 2200 մետր բարձրության վրա։
Ինքնաթիռի հետ կապը կորել է գիշերը՝ 23։00-ի մոտակայքում։