Զոհված զինծառայող Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզից էր. ամուսնացած էր ուներ մեկ երեխա
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ
Կապիտան Գարուշ Համբարձումյան
Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:
Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:
Լոռու մարզի Բազում համայնքից էր՝ ծնված 1989 թվականին։ Ամուսնացած էր ուներ մեկ երեխա։