Թուրքիայում ձերբակալել են 276 ներգաղթյալի
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 276 ներգաղթյալի Իզմիրի նահանգում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ներգաղթյալները եղել են Աֆղանստանից, Բանգլադեշից, Սոմալիից և մի շարք այլ երկրներից։ Նրանք անօրինական ճանապարհով ցանկացել են մուտք գործել Եվրոպա։
Ներգաղթյալներից շատերն ունեցել են առողջական խնդիրներ։ Նրանց մեջ եղել են մեծ թվով կանայք և երեխաներ։