«Ռեալը» մտադիր է 2022-ին անվճար ձեռք բերել Կիլիան Մբապեին
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։ Այս մասին տեղեկանցում է El Chiringuito-ն։
Մադրիդյան ակումբը ցանկանում է 2022 թվականին անվճար ձեռք բերել Մբապեին, ում պայմանագիրն ավարտվում է հենց այդ թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։