«Ապիկար». ավելի դիպուկ բառ, որ կարող է այսօրվա կառավարիչներին բնորոշել` դժվար է գտնել. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․
«Առավել թեթև նոտայով.
Վերջերս իմ ամենահարազատ ընկերներից մեկը, որ նաև ամենահայտնիներից է` նշեց, որ քաղաքական դաշտում մի առանցքային դարձած բառի լայն կիրառման հեղինակային իրավունքը պատկանում է ինձ: Որովհետև ես եմ այն լայն կիրառության մեջ դրել և այդտեղից է սկսվել իշխանությունների համար այդքան ատելի դարձած այդ բառի համընդհանուր շրջանառությունը:
Անհամեստորեն համաձայն եմ:
«Ապիկար» բառը ամենատարբեր գործիչների և անձանց գրվածքներում և խոսքերում լսելիս` միշտ հաճելի զգացումներ են առաջանում:
Հայերենում ավելի դիպուկ բառ, որ կարող է այսօրվա կառավարիչներին բնորոշել` դժվար է գտնելը»: